հայ
Համաշխարհային Բանկի խմբի/Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից իրականացվող ՛՛Տնտեսական աճ՛՛ խորհրդատվական ծրագրի շրջանակներում, Միացյալ Թագավորության կառավարության Good Governance Fund կառույցի հետ համագործակցության շրջանակներում, իրականացվել է ՛՛Միջին Արևելքը որպես Հայաստանի գյուղմթերքի արտահանման այլընտրանքային շուկա՛՛ ուսումնասիրությունը: Ծրագրի շրջանակներում ընտրվել են հետևյալ ապրանքատեսակները՝ գյուղմթերք, հատապտուղ, ծաղիկներ, ընկուզեղեն, միրգ, այդ թվում վերամշակված և սառեցված: Ծրագրի թիրախային շուկաներն են՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Քուվեյթ, Եգիպտոս և Հորդանան:

Իրականացված ուսումնասիրության շրջանակներում․

  • Գնահատվել են արտահանման շուկայի հնարավորությունները, այդ թվում սպառման կառուցվածքը, սպառողների վարքագիծը, մատակարարման/առաքման հնարավորությունները,
  • Նախանշվել են ընտրված ապրանքատեսակների արտադրության և արտահանման հետ կապված ՀՀ-ում առկա խնդիրները,
  • Տեղական արտադրողներին ներկայացվել են առաջարկություններ ընտրված ապրանքատեսակների մասով արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու նպատակով,
  • Ներկայացվել են առաջարկություններ ընտրված ոլորտն օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Ընտրված ապրանքատեսակների արտահանման գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով ուսումնասիրության շրջանակներում մշակվել են նաև արտահանողի ուղեցույցներ թիրախային յուրաքանչյուր երկրի համար։


Կից փաստաթղթերում կարող եք գտնել ծրագրի շրջանակներում մշակված ՀՀ-ից արտահանման, ինչպես նաև թիրախային երկրում ներմուծման համար նախատեսված բոլոր ընթացակարգերը և անհրաժեշտ փաստաթղթերը։