հայ

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սույն մոդելը նպատակ ունի ծառայելու որպես գործնական ուղեցույց գյուղական համայնքներում ջերմոցային գործունեություն հիմնել ցանկացող ձեռներեցների համար: Այն հնարավորություն կտա սկսնակ գործարարին պատկերացում կազմել ջերմոցային գործունեություն իրականացնելու հիմնական քայլերի, հիմնադրման և գործարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կարիքի, շուկա մուտքի, դիրքավորման և գնային քաղաքականության վերաբերյալ։